ԱՄՆ Դենվեր քաղաքի կենդանիների խանութում գողերը ձևացրել են հիվանդության նոպա, որպեսզի ուշադրությունը շեղեն բուլդոգի զույգ շան ձագերից և կարողանան գողանալ նրանց, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Երկուշաբթի Արապահո շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է, որ ձագերը դեռևս անհետ կորած են, իսկ ուրբաթ կեսօրին տեղի ունեցած կողոպուտի երեք կասկածյալները ազատության մեջ են: Գերատեսչությունը հանրությանը խնդրել է օգնել գտնել կենդանիների գողերին:
Կողոպուտը տեղի է ունեցել ուրբաթ տեղական ժամանակով ժամը 13:30-ի սահմաններում, որը ֆիքսել են խանութի անվտանգության տեսախցիկները, ասել է խանութի մենեջեր Բիանկա Ռոուզը, ում ընտանիքն ունի Perfect Pets-ը Սենտենիալում, Կոլորադո:
Տղամարդը, ով ընկել է գետնին, որպեսզի կեղծ նոպա բեմադրի, ենթադրաբար, ուշադրությունը գողությունից շեղելու համար, մնացել է գետնին և բերման է ենթարկվել ժամանած իրավապահների կողմից, ասել է Ռոուզը:
Մյուս երկու կասկածյալները՝ երկուսն էլ տղամարդիկ, փախուստի են դիմել, իսկ 11 ամսական արու ձագերը՝ յուրաքանչյուրը 4300 դոլար արժողությամբ, գողացել են։





























