Եղվարդ-Զովունի ճանապարհին, դեկտեմբերի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Օպել-Վեկտրա»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























