Տեղի է ունեցել պայթյուն Սլովակիայի արեւմտյան մասում գտնվող «Զագորիե» ռազմատեխնիկական փորձարարական ինստիտուտի տարածքում։ Հղում կատարելով հանրապետության փրկարար ծառայության ներկայացուցիչ Դանկա Ցապակովային՝ հայտնել է TASR տեղեկատվական գործակալությունը։
«Մենք շտապօգնության մեքենաներ եւ բժշկական փրկարարական ուղղաթիռ ենք ուղարկել Զագորիեի ռազմատեխնիկական փորձարարական ինստիտուտ, որտեղ, ըստ ստացված տեղեկությունների, պայթյուն է տեղի ունեցել»,- հայտնել է Ցապակովան։
Ոստիկանությունը հաստատել է Զագորիեում արտակարգ դեպքի փաստը։ Ըստ տեղեկությունների՝ տուժել է առնվազն երկու մարդ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։




























