«Ֆորդ» մակնիշի «շտապօգնության» ավտոմեքենան, դեկտեմբերի 21-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհին, Կոշ գյուղի հատվածում, շրջվել է:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները՝ բժշկուհին եւ բուժքույրը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























