Ձյունը վնասել է Բաթումի Ալեքսանդր Քարթվելու անվան միջազգային օդանավակայանի կենտրոնական մուտքի ծածկը, հայտնել են վրացական լրատվամիջոցները։

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, ներկայում կատարվում են վերականգնման աշխատանքներ։

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով օդանավակայանն արդեն չորրորդ օրն է աշխատում է սահմանափակ ռեժիմով։