Երեւանում, դեկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցի թիվ 42 շենքի մոտ վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: