Այսօր՝ փետրվարի 25-ին, արտակարգ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 14-րդ փողոցի 2 փակուղու տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ մարվել է սեփական տանը առաջացած կրակը։