Եվրոպական ճամփորդության ժամանակ երիտասարդ ամերիկուհին կալանավորվել է այն բանից հետո, երբ նա, ենթադրաբար, իր նորածին երեխային նետել է Փարիզի հյուրանոցի պատուհանից՝ սպանելով նրան, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Ոստիկանության Երեխաների պաշտպանության բաժինը հետաքննում է 15 տարին չլրացած անչափահասի սպանության դեպքը։
Իշխանությունները նաև ուսումնասիրում են, այսպես կոչված, հղիության մերժման հնարավորությունը. իրավիճակ, երբ կինը տեղյակ չէ իր հղիության մասին կամ հերքում է այն մինչև ծննդաբերությունը:
Երեխային երկուշաբթի առավոտյան նետել են հյուրանոցի երկրորդ հարկի պատուհանից, հայտնել է Փարիզի դատախազը։ Շտապօգնության բրիգադը նորածնին տեղափոխել է հիվանդանոց, սակայն այնտեղ արձանագրվել է նորածնի մահը։
Մայրը մի խումբ երիտասարդների հետ ԱՄՆ-ից ճանապարհորդում էր Եվրոպայով։ Ծննդաբերությունից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց բուժօգնության և կալանքի տակ են վերցրել, հայտնել են իշխանությունները:





























