«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ արդյունավետ քննարկում ունեցա երկկողմ հարաբերությունների, եվրոպական համագործակցության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքների պահպանման կարևորության վերաբերյալ»: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իսլանդիայի արտգործնախարար Կատրին Թորգերդուրը:

«Իսլանդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանի եվրոպական ձգտումները և ողջունում է համագործակցության խորացումը»,- նշել է Թորգերդուրը: