Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Սլովենիայի Հանրապետության դեսպան Ալենկա Սուխադոլնիկի հետ։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ։




























