Միջազգային հանրությունը պատրաստ չէ անվերջ սպասել, երբ է Իրանը պատասխանելու առաջարկներին: Այդ մասին նոյեմբերի 15-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ամփոփելով իր ռուսաստանի գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ Սինգապուրում կայացած հանդիպման արդյունքները:
«Ցավոք, Իսլամական Հանրապետությունը չի կարողացել դրական պատասխանել այն մոտեցմանը, որը բոլորի կողմից կառուցողական եւ դրական է բնութագրվում»,- հայտարարել է Օբաման:
ԱՄՆ նախագահի խոսքերով, Ռուսաստանն ո ԱՄՆ-ը Իրանին երկու ճանապարհ են առաջարկում՝ ինտեգրում եւ հրաժարում ատոմային զենքից, եւ երկրորդը՝ ճնշում գործադրել Թեհրանի վրա, որ նա կատարի իր պարտավորությունները: Ընդ որում, Օաբաման ընդգծել է, թե Մոսկվան եւ Վաշինգտոնը քննարկելու են Իրանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը, եթե նա չկատարաի իր ատոմային ծարգրի վերաբերյալ միջազգային հանրությանպահանջները, իսկ Իրանին տրված ժամկետն արդեն սպառվում է:
Ռուսաստանի նախագահն իր հերթին նշել է, թե Իրանի հետ բանակցային գործընթացի նպատակը, որն առայժմ ընթանում է անցանկալի ուղղությամբ, «թափանցիկ ատամյին ծրագիրն է, այլ ոչ միջզգային հանրությանն անհանգստացնող ծրագիրը»:
«Եթե չհաջողվի պայմանավորվել, կմնան այլ միջոցներ, որ գործընթացն այլ կերպ առաջ շարժվի»,- նշել է Մեդվեդեւն ու հավելել, թե եթե այլ կերպ հնարավոր չլինի համոզել Թեհրանին, սանկցիաների խնդիրն իրատեսական կդառնա:




























