Կալիֆորնիայի բնակիչ նավապետը հազվագյուտ տեսանյութ է նկարահանել, որտեղ ավելի քան 2000 դելֆիններ են դուրս գալիս Մոնտերեյ ծովածոցի ափերից, այդ թվում՝ անորսալի կետանման դելֆիններ, հայտնում է Associated Press-ը:

Հյուսիսային կետանման դելֆիններին հաճախ կարելի է տեսնել ափից ավելի հեռու և ավելի խորը ջրերում, բայց նավապետ և Monterey Bay Whale Watch մասնավոր զբոսաշրջային ընկերության վիդեոօպերատոր Էվան Բրոդսկին անցյալ շաբաթ հանդիպել է կաթնասուններին նավահանգստից մոտ 11 մղոն հեռավորության վրա:

Բրոդսկին ուրբաթ օրը տեղական ժամանակով կեսօրին մոտ ծով էր դուրս եկել թիմի երկու այլ անդամների հետ, որոնք հետազոտություն էին իրականացնում, երբ նրանք նկատել են տասնյակ դելֆիններ:

Նրանք հետևել են վտառին և հաշվել ավելի քան 2000 դելֆինների, այդ թվում՝ բաց մոխրագույն ձագերի և խաղաղօվկիանոսյան մի քանի հարյուր սպիտակակողմյան դելֆինների:

Ըստ Կետերի եւ դելֆինների պաշտպանությամբ զբաղվող ոչ առևտրային կազմակերպության, հյուսիսային կետանման դելֆիններն ապրում են 100-200 անհատներից բաղկացած խմբերում: Նրանք շփվող են և շատ սոցիալական և հաճախ խառնվում են դելֆինների այլ տեսակների հետ: