Փաշինյան-Մակրոն բարեկամությունը Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՅԴ Ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով հարցին, թե Փաշինյան-Մակրոն մտերմությունը ինչքա՞ն է խորը և կարո՞ղ է դա օգուտներ տալ Հայաստանին:
«Հայաստանը Ֆրանսիայի հետ բարեկամություն ունի այսօր, որովհետև մենք աշխատել ենք, սփյուռքը աշխատել է: Ով էլ լինի Հայաստանի ղեկավարը, նույն բարեկամությունը կզարգանա։ Դա կապ չունի Փաշինյանի հետ, Փաշինյանի օրոք այդ բարեկամությունը կա, Փաշինյանին հետո կշարունակվի: Մենք Ֆրանսիայի մեջ այնքան աշխատանք ենք տարել Ֆրանսիայի տարբեր կառավարությունների, նախագահների, քաղաքական կուսակցությունների հետ… Ֆրանսիայի մեջ մենք միակ նյութն ենք, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերը միասին նույն ձևով են մոտենում»,-ասաց նա:











