Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Իլհամ Ալիեւը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան օրվա առթիվ եւ մաղթել նորանոր հաջողություններ նախագահական գործունեությունում։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ուշադրության եւ շնորհավորանքների համար։ Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ կշարունակեն այսուհետ եւս հաջող զարգանալ, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների, հետագա շփումների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։