ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքին երևացող կապտուկն առաջացել է այլ անձանց հետ ձեռքսեղմման հետևանքով, հայտնել են Սպիտակ տնից։

Այս շաբաթվա սկզբին Թրամփին լուսանկարել էին աջ ձեռքի կապտուկով՝ Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։

«Նախագահ Թրամփը ժողովրդի ծոցից ելած մարդ է, և նա ամեն օր հանդիպում և սեղմում է մեծ թվով ամերիկացիների ձեռքը, քան պատմության մեջ որևէ այլ նախագահ»,- Fox News Digital-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ -Նրա նվիրվածությունը գործին անսասան է, և նա դա ապացուցում է ամեն օր»:

«Նախագահ Թրամփի ձեռքին կապտուկներ են հայտնվել, որովհետև նս անընդհատ աշխատում է և ամեն օր ձեռք է սեղմում»,- NBC News-ի հետ զրույցում շեշտել է Լևիթը։