ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեռ ընթանում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ փակ նիստը: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ չնայած նիստը դեռ չի ավարտվել, սակայն պարբերաբար ելումուտ են անում ՔՊ խմբակցության ղեկավարը, քարտուղարը, տարբեր պաշտոնյաներ, սակայն նրանք լրագրողների հարցերին չեն ատասխանում, թե ինչ թեմաների շուրջ է քննարկումն ընթանում:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը միայն հայտարարեց, որ նիստի ավարտից հետո հաղորդագրություն կտարածեն:

Թե ինչու ՔՊ-ականները չեն մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փակ նիստը, հայտնի չէ: