Իրանն սաստկացրել է ուրանի հարստացումը՝ հասցնելով այն սպառազինության մակարդակի, քանի որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը բարձրացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, ըստ Associated Press գործակալության՝ ասված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ փետրվարի 8-ի դրությամբ Իրանն ունի 274,8 կիլոգրամ մինչև 60% հարստացված ուրան: Դա 92,5 կիլոգրամով ավելի է, քան նոյեմբերին հրապարակված ԱԷՄԳ-ի նախորդ զեկույցում։

2024 թվականի նոյեմբերի զեկույցում նշվում էր, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները կազմում են 182,3 կիլոգրամ։ Անցյալ տարվա օգոստոսին այն կշռել է 164,7 կիլոգրամ։

«Իրանի կողմից բարձր հարստացված ուրանի արտադրության և պահեստավորման շոշափելի աճը, խիստ մտահոգիչ է, երբ լինելով միակ ոչ միջուկային պետությունը, Իրանն արտադրում է նման միջուկային նյութեր»,-ասված է զեկույցում:

Ըստ ԱԷՄԳ-ի, մոտավորապես 42 կիլոգրամ մինչև 60% հարստացված ուրանը տեսականորեն բավարար է մեկ ատոմային ռումբ ստեղծելու համար, եթե դրա պարունակությունը հասցվի մինչև 90%-ի: