Իրանի մայրաքաղաք Թեհրանի Ջոմհուրի փողոցում չորեքշաբթի առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով յոթ մարդ է զոհվել և վիրավորվել, հայտնում է Mehr-ը։

Թեհրանի շտապ բժշկական ծառայությունները հայտնել են, որ արտակարգ օգնության 115-րդ կենտրոնը ահազանգ է ստացել չորեքշաբթի առավոտյան 11:30-ին հրդեհի մասին, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել են չորսը:

Դեպքի վայր են մեկնել շտապօգնության և փրկարարական խմբերը։

Ըստ առկա տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ հինգը։

Տուժածներից չորսը նախնական բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են բժշկական կենտրոններ։