44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարանը, դիմել է Գյումրիի քաղաքապետի ԺՊ, ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանին, որը այսօր լրագրողի հետ զրույցում ասել էր, որ Փաշինյանը չի հանձնել Արցախը, այլ Արցախը հանձնվել է չկռվելու պատճառով:
«Սարիկ Մինասյան, խոսքս ուղում եմ քեզ, վաղը քեզ սպասում եմ Շիրակի պանթիոնում ու նայես տղեքի նկարներին ու իմ աչքերին ասես՝ ով չի կռվել։
Էդ դուք չեք կռվել վիժվածքներ։ Եթե համարձակություն ունես»,- գրել է նա։





























