Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում որոշում կայացրեց, որով սոցիալական սատարողներ կներգրավվեն «Միասնական սոցիալական ծառայությանը»  վերապահված գործառույթների իրականացմանը նպաստելու համար:

Նշենք, որ այսօր գործող կարգավորումներով սահմանված է միջավայրային գործոն գնահատող մասնագետի պաշտոնը և դրույքաչափի հաշվարկման գործակիցը (2):

Նախագծով առաջարկվում է հանրային ծառայության ոլորտի միջավայրային գործոն գնահատող մասնագետին փոխարինել սոցիալական սատարողով, իսկ գործակիցը թողնել նույնը՝ 2:

Սա հնարավորություն կտա Ծառայությանը սոցիալական ոլորտում առավել մրցունակ մասնագետներ ներգրավել։

Սոցիալական սատարողի ներգրավմամբ առավել համակարգված և արդյունավետ կիրականացվեն տնային այցելությունները, կբարելավվի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում անհրաժեշտ գնահատման գործընթացը, սոցիալական աջակցության ոլորտի՝ մասնավորապես ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի, ինչպես նաև ներդրվող ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի համատեքստում իրականացվող գործառույթների իրականացումը: