Մերձավան համայնքում տեղի ունեցած ողբերգական դեպքը կապված չէ ո՛չ ընտրական գործընթացի հետ, ո՛չ էլ Փարաքար համայնքի ղեկավարի հետ։ Վստահ եմ՝ այդ մասին պատշաճ իրազեկում եղել է։ Այս մասին  այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Իմ ունեցած տեղեկություններով, Մերձավան համայնքի ղեկավարը տուժող կողմ է ճանաչվել, սպանվել է նրա հորաքրոջ կամ մորաքրոջ տղան, նա էլ միջադեպին չի մասնակցել»,–ասաց Դավիթ Խուդաթյան։

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ խոսակցություններ են շրջանառվում՝ Մերձավան համայնքում տեղի ունեցած հարձակումը համայնքի ներկա և նախկին ղեկավարների միջև առկա տարաձայնությունների հետևանք էր, նախարարը պատասխանեց.

«Վերջին միջադեպը քաղաքական չէ, առնվազն՝ դրան նախորդած վեճի արդյունք է։ ԸՆտանիքների միջև հակասությունները, խնդիրները, որոնք կան, 2018 թվականից հետո քաղաքական ֆոնի վրա առաջացած խնդիրներ չեն»։