Կոլումբիայի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է 40-ամյա տղամարդու, ով փորձում էր մաքսանենգ ճանապարհով տեղափոխել կոկաինի մի քանի փաթեթ, որը թաքցված էր խնամքով հարդարված պարիկի տակ, հայտնում է CBS News-ը։
Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է Կարթագենայի օդանավակայանում երկուշաբթի օրը, երբ նա պատրաստվում էր ինքնաթիռ նստել Ամստերդամ:
Սկաները բացահայտել է թաքնված բեռը՝ 220 գրամ կոկաին, փաթեթավորված փոքր փաթեթներում, որոնք եղել են «թմրանյութերի պարիկի» մեջ:
Ոստիկանությունը եվրոպական շուկաներում առգրավված թմրանյութերի փողոցային արժեքը գնահատում է մոտ 10 հազար եվրո:
Երկուշաբթի օրը հրապարակված ոստիկանության տեսանյութում երևում է, թե ինչպես է սպան կապույտ ձեռնոցներ հագած, մկրատով զգուշորեն հանում կասկածյալի պարիկը` հայտնաբերելով մոտ մեկ տասնյակ տոպրակ կոկաին:
Ոստիկանության հետագա հայտարարությունները հաստատում են, որ կասկածյալն ունեցել է քրեական անցյալ, այդ թվում՝ նախկինում երկու դատվածություն թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:




























