Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի առաջին մասի (Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը հանգեցրել է երեխայի առողջության վատթարացման) հատկանիշներով, որով կա մեկ տուժող, այս պահին կատարվում է նախաքննություն, Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ անդրադառնալով Ստեփանավանում արձանագրված դեպքին:
Նշենք, որ ծայրահեղ անխնամ վիճակում գտնվող ընտանիք է հայտնաբերվել, 2,5-ամյա երեխայի մոտ ախտորոշվել է թոքաբորբ և առաջին աստիճանի ցրտահարություն: Ծնողները հրաժարվել են երեխային հիվանդանոց տեղափոխել:





























