Ես ամբողջությամբ նայել եմ հրապարակումը, որտեղ պարոն Սարիկ Մինասյանն ասում է՝ բավարար չափով չենք կռվել՝ նկատի ունենալով բոլորիս, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավթի Խուդաթյանը։

«Պետք է խնդրեմ, որ պարոն Մինասյանի ասածը կոնտեքստից չկտրվի։ Նա ասել է, որ յուրաքանչյուրս ենք մեղավոր և յուրաքանչյուրս մեր պատասխանատվության չափն ունենք պատերազմի ողբերգական ելքի մեջ։ Խոսքը չի վերաբերել զինծառայողներին, զոհված զինծառայողներին։ Դրանից հետո պարոն Մինասյանը պատշաճ պարզաբանում է տվել իր հայտարարության մասով, և դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,-հավելեց նա։

Հիշեցենք, որ Գյումրու քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանը նշել էր, որ պատերազմում  պարտվեցինք, քանի որ լավ չենք կռվել։

Գյումրիում ավագանու ընտրությունները նշանակված են մարտի 30-ին: