«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Թեժ ձմեռ» ծառայության գործարկման մասին բջջային կապի այն բաժանորդների համար, ովքեր օգտվում են ռոումինգ ծառայությունից հետեւյալ երկրներում` Վիետնամ, Եգիպտոս, Հնդկաստան, Հորդանան, Կամբոջա, Մալայզիա, Միացյալ արաբական էմիրություններ, Սիրիա, Թաիլանդ, Թունիս եւ Թուրքիա:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծառայությունը թույլ է տալիս վերոնշյալ երկրներում ռոումինգ ծառայությունից օգտվող բաժանորդներին ստանալ զանգեր 0 դրամ սակագնով խոսակցության առաջին երկու րոպեների դիմաց: Սկսած երորրդ րոպեից, մուտքային զանգի տարիֆիկացումն իրականցվում է սակագնային գուտուն համապատասխան:

«Թեժ ձմեռ» ծառայությունից կարող են օգտվել  Beeline բջջային կապի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգ ծառայությունը: «Թեժ ձմեռ» ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից հավաքել *555# հրահանգը: Ծառայության ակտիվացման արժեքն է 3000 դրամ, այն ակտիվ է 7 օր: Ծառայության համար բաժանորդավճար չի գանձվում: