Դատախազությունը կբողոքարկի «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամ»-ի ազատ արձակումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցի Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը  բավարարել է  փաստաբանի միջնորդությունը, և Ստեփանյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:

Նշենք, որ գործով անցնող մյուս մեղադրյալը՝ Ա. Կյուրեղյանը, ևս ազատ է արձակվել։

«Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով կալանավորված «Չաղ Ռուստամը» ազատ է արձակվել