Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին Անկարայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Թբիլիսիի հավատարմությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, հաղորդել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները և անվտանգության խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։
«Այս համատեքստում նշվել է Թուրքիայի դերը որպես տարածաշրջանային առանցքային խաղացողի։ Մակա Բոչորիշվիլին հաստատել է Վրաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։
Նախարար Բոչորիշվիլին Հաքան Ֆիդանին երախտագիտություն է հայտնել՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Թուրքիայի անսասան աջակցության համար», - ասված է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։




























