ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, թե անկեղծորեն հավատում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի խախտի Ուկրաինայում խաղաղության պայմանագիրը, հայտնում է CNN-ը։
«Ես խոսել եմ նրա հետ։ Նրան վաղուց եմ ճանաչում, մենք միասին անցել ենք ռուսական խաբեության միջով»,- ասել է Թրամփը՝գործածելով 2016 թվականի ընտրություններին ռուսական միջամտության հետաքննությունը նկարագրելու համար իր գործածած եզրույթը:
Պատրաստվելով Պուտինի հետ հանդիպմանը՝ քննարկելու համար ուկրաինական հակամարտությունը, Թրամփը թերահավատություն չի հայտնել իր գործընկերոջ մտադրությունների առնչությամբ:
«Չեմ հավատում, որ նա կխախտի իր խոսքը։ Չեմ կարծում, որ նա կվերադառնա, երբ մենք գործարք կնքենք: Ըստ իս, գործարքն արդեն ուժի մեջ կմնա»,- նշել է նա։
Երբ լրագրողը մատնանշել է Թրամփի և նրա Օվալաձև աշխատասենյակի հյուրի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի միջև տարաձայնությունը, որը հայտարարել էր, թե Պուտինին չի կարելի վստահել, Թրամփը պարզաբանել է Պուտինին իր մոտեցումը:
«Գիտեք, դա վստահություն է և ստուգում: Եկեք այդպես անվանենք, և կարծում եմ՝ երկուսս էլ կարող ենք այդպիսին լինել: «Դա ... պետք է ստուգել, քանի որ երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել», -եզրափակել է նա:




























