Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Իրական Հայաստան» հայեցակարգի շուրջ քննարկումներ սկսելու վերաբերյալ հայտարարությանը, նշում է.

«Գործող վարչապետի առաջարկին՝ սկսել քննարկումներ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շուրջ, պետք է արձագանքել՝ սկսելով զանգվածային պրոցես։ Սա փայլուն հնարավորություն է միասնական պլատֆորմ ձևավորելու համար։ «Իրական Հայաստանի» Իրական հայեցակարգը շատ հակիրճ է և հստակ.

  1. Նիկոլ Փաշինյանի հեռացում իշխանությունից
  2. Նոր սոլիդ իշխանության ձևավորում (կոալիցիոն սկզբունքով)
  3. Հրատապ քայլերի իրականացում՝ տարածաշրջանային դեէսկալացիա ապահովելու և մեր երկիրն անդունդ տանող ընթացքը կասեցնելու ուղղությամբ։
  4. Աղետի իրական մասշտաբների գնահատում, իրավիճակի խորքային գնահատում։ Պետական համակարգի աշխատեցում։
  5. Անկեղծ երկխոսություն հասարակության հետ, ներքին հաշտեցման և հայկական աշխարհի վերականգնման քաղաքականություն։
  6. Հայաստանի հետպատերազմյան վերականգնման հայեցակարգերի բաց հանրային քննարկում և այդ ծրագրային բանավեճի վրա՝ ազատ արդար ընտրությունների անցկացում։

Այս հայեցակարգի հաջողության համար պետք է դադարեցնել բոլոր ներընդդիմադիր դեստրուկտիվ հակադրությունները, գնալ լայն միավորման ճանապարհով։ Այս վեց կետի միասնական ընդունումը կարող է հանգուցալուծել իրավիճակը»։