Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ կանխել է Սիմֆերոպոլի և Ղրիմի միտրոպոլիտ Տիխոնի (Գեորգի Շևկունով) դեմ մահափորձը, ով համարվում է Պուտինի «խոստովանողը»։
ԱԴԾ-ն պնդում է, որ մահափորձը նախապատրաստել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Ըստ ԱԴԾ-ի հաղորդագրության, որը վկայակոչում են ռուսական գործակալությունները, Մոսկվայում ձերբակալվել են երկու մարդ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ, որոնք պատրաստվում էին պայթեցնել Մետրոպոլիտ Տիխոնին։ Սա Մետրոպոլիտի օգնական Դենիս Պոպովիչն է և քահանա Նիկիտա Իվանկովիչը։
ԱԴԾ-ի տվյալներով՝ նրանց մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ռումբ և կեղծ ուկրաինական անձնագրեր, որոնք նրանք պատրաստվում էին օգտագործել Ռուսաստանից հեռանալ մետրոպոլիտի սպանությունից հետո։
ԱԴԾ-ն պնդում է, որ այդ մարդիկ անցյալ տարի հավաքագրվել են Ուկրաինայի հետախուզության աշխատակիցների կողմից։




























