Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Արտաշեսյան փողոցների խաչմերուկում,  բախվել են «Lada Priora» և «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։