Եթե նույնիսկ ընդունենք, որ իշխանություններն ամբողջովին ճիշտ են ասում, որ Հայաստանի իշխանությունները օր ու գիշեր աշխատում են գերիների ազատ արձակման համար, փաստ է, որ չկա արդյունք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Այո, դա նրանց աշխատանքն է, Հայաստանի քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ կառավարության պարտականությունն է, եւ եթե նրանց օրու գիշեր աշխատանքը, եթե արդյունք չի տալիս, նաև այդ պատճառով այս մարդիկ պետք է հեռանան: Եթե օր ու գիշեր աշխատում են, ու՞ր է միջազգային որևէ կառույցի, ու՞ր է գերտերություններից որևիցե մեկի արձագանքը: Եթե նրանք թաքուն, ոչ հրապարակային աշխատում են միջազգային հանրության հետ, պետք է դրան հետևել միջազգային հանրության հրապարակային արձագանքը, որը բացակայում է, հետևաբար կամ նրանք չեն աշխատում, կամ էլ նրանց աշխատանքը որևիցե մեկը բանի տեղ չի դնում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեռ պետք է պետք է հասկանանք, թե ում հորդորով էր եկել Ռուբեն Վարդանյանը, ի՞նչ նպատակներ էր հետապնդում, նաև տեղեկություններ կային, թե Հայաստանում էր ցանկանում իշխանափոխություն կատարել, Առաքելյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանի այդ վարքագիծը խոսում է այն մասին, որ ինքը և երևի իր թիմակիցներն եմ, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ է ուղարկում, Ռուբեն Վարդանյանի վերաբերմունքը Հայաստանին և Արցախին, միայն Արցախ տեղափոխվելով չի եղել: Վերջին 30 տարվա ընթացքում բազմաթիվ ծրագրերով է իր նվիրումը ապացուցել և հիմա էլ գտնվելով Բաքվի բանտում, եթե ծանոթանում ենք այն հայտարարություններին, որ ընտանիքի միջոցով փոխանցվում է, խոսում է այն մասին, որ իր հայրենասիրության պայքարը նաև այնտեղից է իրականացնում, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի և իր թիմի»: