Չինաստանի Գույան քաղաքի միջանկյալ ժողովրդական դատարանը հրամայել է մահապատժի ենթարկել Յու Հուայինգին՝ կնոջը, ով առևանգել և վաճառել է 17 երեխայի։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազությունը։
Դատախազությունը հայտնել է, որ պատիժը կատարվել է Չինաստանի Գերագույն դատարանի հավանությամբ՝ օրենքին համապատասխան։
Դատարանը պարզել է, որ Յու Հուայինգը և նրա տղամարդ հանցակիցը, ով ավելի ուշ մահացել է, երեխաներին վաճառել են շահույթ ստանալու նպատակով:





























