Ընդդիմադիր դաշտը բաց է համագործակցության համար, կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբվել այս իշխանություններին հեռացնելու համար։ Այս մասին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Արցախի կորստի մասին նույնիսկ չեմ խոսում, դա անհրաժեշտ է Հայաստանի կործանումը կասեցնելու համար»,- ընդգծել է Օհանյանը։

Նրա խոսքով, ընդդիմության քայլերը կախված են լինելու իրավիճակից. «Եթե ոչ, ապա ընտրություններն այն հարթակն են, որտեղ ցանկացած կայացած ուժ և առաջնորդ կարող է կասեցնել Հայաստանի կործանման գործընթացը։ Ընտրություններն այն քաղաքակիրթ ճանապարհն են, որոնք փոխում են քաղաքական էլիտաներին»,- հիշեցրեց Օհանյանը։