Սումգայիթում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ցույցի մասնակիցները շարժվել են դեպի ՀՀ կառավարության շենք և ՄԱԿ-ի գրասենյակ։

Մինչ երթի մեկնարկը, Ծիծեռնակաբերդում սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ակցիա։

Բանախոսներն ընդգծեցին Ադրբեջանի շարունակվող ցեղասպան քաղաքականությունը։

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-28-ը Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում հանրապետական ​​և կենտրոնական իշխանությունների թողտվությամբ տեղի ունեցան բնիկ հայ բնակչության զանգվածային ջարդեր՝ կազմակերպված ադրբեջանցի նացիոնալ-ֆաշիստների կողմից։