Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը ողջունում և խրախուսում է չինարեն սովորող հայ ուսանողների հետաքրքրությունը Չինաստանում և չինական մշակույթում։ Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգը՝ ԵՊՀ-ում չինական Ամանորին նվիրված միջոցառման ժամանակ ուսանողներին ուղղված ուղերձում։
«Լեզվի ուսումնասիրությունից բացի, ինչը չինական կողմը ողջունում է, ուզում եմ նշել, որ ուսանողները պետք է մտածեն նաև, թե ինչպես կարող են օգտակար լինել հայ-չինական հարաբերությունների զարգացման համար։
Անցյալ տարվանից գործում է Երևանից Ուրումչի ուղիղ չվերթը, ուստի չինարեն սովորող ուսանողներին խորհուրդ եմ տալիս ամառային արձակուրդներին այցելել Չինաստան և ծանոթանալ երկրի մշակույթին, ինչպես նաև չինական հասարակությանը։ Բացի ակադեմիական գիտելիքներից, ուսանողներին խրախուսվում է տեսնել Չինաստանը սեփական աչքերով և տեղում ուսումնասիրել նրա պատմությունն ու մշակույթը: Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի դեսպանությունը ողջունում և խրախուսում է այս հետաքրքրությունը Չինաստանի նկատմամբ ամեն կերպ»,- ասաց Չեն Մինգը:


















