Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հավանաբար կայցելի Ադրբեջան:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակի այցը Բաքու նախատեսված է մարտի 16-ին։

Հաղորդվում է, որ այցի ընթացքում Մատվիենկոն քննարկումներ կանցկացնի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մատվիենկոն հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։