Իրանցի փորձագետները (Եվրասիական տարածաշրջանի փորձագետ Դարիուշ Սաֆարնեժադը և Կովկասի տարածաշրջանի փորձագետ Էհսան Մովահդիանը) զգուշացնում են Իրանի նկատմամբ Բաքվի քաղաքականության սպառնալիքի մասին և վերլուծում Թեհրանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակները։

Դրա մասին գրում է իրանական Entekhab պարբերականը։

Փորձագետները նշել են, որ Իսրայելին հաջողվել է ազդեցություն ձեռք բերել Բաքվում։

Էհսան Մովահդիանի կարծիքով՝ առաջիկա ամիսները շատ կարևոր են լինելու, քանի որ անգործությունը կարող է հանգեցնել նրան, որ Իրանը դուրս կմղվի Կովկասից։