Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը հայտարարել է, որ Իրանի խորհրդարանը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագիրը, հայտնում է IRNA-ն։

«Հուսով ենք, որ այն ուժի մեջ կմտնի ապրիլին կամ մայիսի սկզբին։

ԵԱՏՄ անդամ հինգ երկրներ, դրանց թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը, ավարտել են համաձայնագրերին առնչվող աշխատանքները։

Համաձայնագիրը տնտեսական կարևորագույն փաստաթղթերից է, որի հիման վրա տուրքերի 87 տոկոսը կզրոյացվի։ Մինչդեռ 240 միլիոն բնակչությամբ եվրասիական շուկան մեծ հնարավորություններ է բացում Իրանի համար»,- նշել է իրանցի նախարարը։