Այսօր՝ փետրվարի 28-ին, պայթյուն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի 1/6 հասցեի դիմաց կայանված «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել են հարևանությամբ կայանված 2 «BMW X5» մակնիշի ավտոմեքենա։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հրշեջ փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։





























