«Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2012 թվականի հունվարին: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 22-ին հայտնեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:  Նրա խոսքով` բոլոր աշխատանքներն արդեն ավարտվել են, ներկայում ընթանում են փորձարկումները: Փորձնական կարգով արդեն իսկ մոտ 20 մլն կՎտժ էլեկտրաէներգիա է արտադրվել:

«Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի հզորությունը, տեխնոլոգիական փոփոխությունների շնորհիվ, կկազմի 480 ՄՎտ։ Շինարարությունն իրականացնում է «Հայռուսգազարդը»: Ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ 450 մլն դոլար:

«Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկը կներառվի «հոսանք` գազի դիմաց» հայ-իրանական ծրագրում: