Հաջորդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի ու գազի սակագների բարձրացում չի նախատեսվում: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 22-ին հայտնեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նրա խոսքով` էներգակիրների ներկայիս գների դեպքում էլեկտրաէներգիայի գնի բարձրացում տեղի չի ունենա: Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա, ըստ Ա. Մովսիսյանի, ռուսական «Գազպրոմը» մատակարարման պայմանների փոփոխության վերաբերյալ որեւէ ծանուցում չի ուղարկել: Նշենք, որ «Գազպրոմը» Հայաստանին գազ մատակարարում է 1000 խոր. մետրը 180 դոլարով:




























