Քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել ԵվրԱզԵս-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Նաիրիտին» վարկավորելու վերաբերյալ: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Սակայն, նրա խոսքով, նախ հարկավոր է հստակեցնել «Նաիրիտի» ապագան առնվազն 30-40 տարվա կտրվածքով: Այդ նպատակով հրավիրվել են մասնագետներ արտերկրից:
Գերմանական Chemieanlagenbau Chemnitz GmbH (CAC) ընկերությունը հետաքրքրված է «Նաիրիտում» քլորի եւ կաուստիկ սոդայի արտադրամասերի գործունեությամբ:
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» վարկային հայտը 2010թ. կեսերից ներկայացված է ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամի քննարկմանը: Ֆինանսավորման ծավալը կարող է կազմել 300-400 մլն դոլար:
Անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի խնդրին՝ Ա.Մովսիսիյանն ասաց` «վաղը-մյուս օրը գոնե մեկ ամսվա աշխատավարձ հաստատ կստանան»: Նրանք աշխատավարձ չեն ստանում արդեն 4 ամիս:




























