ՌԴ դեսպանատնից շնորհավորել են հայ գործընկերներին մասնագիտական տոնի՝ Դիվանագետի օրվա առթիվ։ Այս մասին դեսպանատնից հայտարարություն են տարածել:

«Բարձր ենք գնահատում կառուցողական փոխգործակցությունը, որը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի հետ։ Հանրապետության դիվանագիտական ծառայություն իրականացնող աշխատակիցներին և վետերաններին սրտանց մաղթում ենք քաջառողջություն, անսպառ եռանդ, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն եղբայրական Հայաստանի»։