«Ալֆրեդ» արևադարձային ցիկլոնը, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ կուղղվի դեպի հարավ-արևելյան Քվինսլենդի հիմնական բնակավայրերը։ Նահանգի իշխանությունները  Բանդաբերգից մինչև Ոսկե ափ տարածքում բնակվող ավելի քան չորս միլիոն մարդկանց նախազգուշացնում են, որ նրանց համայնքները կարող են հայտնվել «կրակի գծում», հայտնում է The Guardian-ը:

Քվինսլենդի վարչապետ Դևիդ Քրիսաֆուլին կիրակի օրը հայտարարել է, որ ցիկլոնը կարող է առաջացնել ափամերձ հատվածի լուրջ և հավանական վտանգավոր էրոզիա, անսպասելի հեղեղումներ և ուժեղ քամիներ: