Նոր եմ դուրս եկել Երեւան քաղաքի ՁՊՎ-ից (հայտնի՝ ԿՊԶ), ուր երեկվանից պահվում եմ հայկական ֆուտբոլի երկրպագու FAF շարժման 9 անդամներ, որոնց կարմիր բերետավորներն անհամաչափ, իրենց համար արդեն սովորական բռնի ուժ կիրառելով բերման էին ենթարկել մարզադաշտում բողոքի օրինական ակցիա կազմակերպելու համար։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Տեսանյութերում էլ հստակ երեւում է ակցիայի խաղաղ բնույթը։ 
Բայց սրանց իշխանությունը վախենում է ցանկացած բողոքից, հրաժարականի պահանջից (իսկ տղաները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը)։ 
Հանդիպեցի բոլորին, ովքեր այդ պահին մեկուսարանում էին (մի մասը Շենգավիթի քննչականում հարցաքննության էր)։
Համոզված էին իրենք քայլերում, գիտեին, որ ճիշտ են իրենց գործողություններում։
Ամեն մեկը իր գործում կայացած մասնագետ։
«Ժողովրդավարության բաստիոնի» նոր խայտառակությունն է սա»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՀՀ առաջնության «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» ակումբների հանդիպման ժամանակ ոստիկանությունը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով խաղադաշտ ներխուժած 9 երկրպագուներին, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և տեղափոխել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։