Այս իշխանությունների օրոք Հաղթանակ թաղամասի խնդիրները ավելի խորացան: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, թաղամասի կենտրոնում տեղի ունեցած հավաքի ժամանակ իշխանությանը ներկայացված 10 կետերը հայտարարելու ժամանակ ասել է թաղամասի բնակիչ Գեղամ Վլասյանը:
Նա ներկայացրել է իշխանություններին 10 պահանջներ եւ որոշ ժամանակ տվե իշխանություններին դրանց արձագանքելու համար:
Պահանջների մեջ նաեւ իշխանություններին առաջարկել են կամ իրենց վարչական շրջանի կարգավիճակ տալ, կամ էլ հանրաքվեով որոշել նոր կարգավիճակ համայնքի համար:
Նշենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 19–ին հանդիպում էր ունեցել «Հաղթանակ» թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչներին ներկայացնող 5 հոգանոց խմբի հետ, քննարկել նրանց պատկանող հողերի փաստաթղթավորման եւ կարգավիճակի հարցը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ եւ ԱԺ պատգամավորներ։
Հիշեցնենք, որ բնակիչները փետրվարի 10-ին փակել էին «Հաղթանակ» թաղամաս տանող գլխավոր ճանապարհը՝ պահանջելով, որ իշխանությունը կատարի իր խոստումը եւ լուծի իրենց խնդիրը։
Նշենք, որ «Հաղթանակ» թաղամասի բնակիչները վերջին տարիներին նրանք մի քանի անգամ դիմել են քաղաքապետարանին և կառավարությանը՝ պահանջելով հստակ լուծում, սակայն երկար ժամանակ խնդրի լուծում չստանալով՝ վերջերս սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել։











