Բրազիլիայում երկգլխանի երեխա է ծնվել, սիամական երկվորյակներ մեկ մարմնով եւ երկու գլխով: 5 կգ քաշով փոքրիկին երկու անուն են տվել` Էմմանուել-Հիսուս: Բժիշկները նշում են, որ չհաշված տարօրինակությունը, տղան լիովին առողջ է եւ իրեն լավ է զգում:

Մարիա դե Նազարեն իմացել է, որ կրում է արտառոց երեխայի` ուլտրաձայնային հետազոտության ընթացքում: Սկզբում բժիշկները կարծում էին, որ նա զույգ կունենա, այնուհետ պարզել էին, թե երեխան մեկ սիրտ, երիկամ ունի, բայց երկու պարանոց եւ երկու գլուխ:

Բժիշկները կեսարյան հատում են արել` մոր եւ երեխայի կյանքը վտանգի չենթարկելու համար:

Մասնագետները կարծում են, որ վիրահատական միջամտություն չի պահանջվի, քանի որ երեխայի երկու գլուխներն էլ ինքնուրույն են գործում: Մարիա դե Նազարեին եկող շաբաթ դուրս կգրեն:

Բժիշկները նշում են, որ նման սիամական երկվորյակները հաճախ ոչ միայն կենդանի են մնում, այլեւ լիարժեք կյանքով են ապրում, գրում է MIGnews.com-ը: