Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, հայտնում է Haaretz-ը։

Ինչպես հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները, հարյուրավոր ցուցարարներ կիրակի երեկոյան Երուսաղեմում Նեթանյահուի տան մոտ նստացույցի ժամանակ ճեղքել են ոստիկանական պատնեշները և ֆայերներ վառել։

Այս կերպ նրանք իրենց բողոքն են արտահայտել, որ Իսրայելի կառավարությունը ձգձգում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի շուրջ բանակցությունները:

Ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարներից մեկին: