Հյուսիսային Կորեայում Կիմ Չեն Իրի մահից հետո անբնական եղանակային երեւույթներ են կատարվում: Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության փոխանցմամբ, դեկտեմբերի 17-ի առավոտյան, կորեացիների համար սուրբ համարվող Պեկտուսան սարի մոտ գտնվող Չխոնչժի լճում, որտեղ ըստ լեգենդի, ծնվել է ապագա առաջնորդը, մեծ ճաքով կոտրվել է սառույցը:
Օդի ջերմաստիճանը այդ պահին եղել է 22,4 աստիճան ցուրտ, քամու ուժգնությունը հասել է 18 մետր/վայրկյանի, իսկ սարի գագաթին հայտնվել է խորհրդավոր լուսավորություն:
Երեք օր անց` դեկտեմբերի 20-ի առավոտյան քամին հանկարծակի դադարել է եւ երկինքը ներկվել է կարմիր գույնով, սարի լանջին պատկերելով հետեւյալ գրությունը. «Պեկտու սար. Հեղափոխության սուրբ սարը. Կիմ Չեն Իր»:
Լուսավորությունը նկատվել է ոչ միան սարի գագաթին, այլեւ առաջնորդի արձանի շուրջը: Խամխին քաղաքում լուսավորված հուշարձանի մոտ է թռել կռունկը, որը երեք անգամ պտտվել է արձանի շուրջը, ապա նստել մոտակա ծառի ճյուղին, այդպիսով սգալով առաջնորդի մահը:




























